Takposto.cc կայքը մի քանի միջոց է ներկայացրել, որոնք թույլ են տալիս սպիտակեցնել ատամները:
- Չոր կաթ: Չոր կաթը կարող է ատամները սպիտակեցնել ոչ միայն միայնակ, այլև ատամի մածուկի հետ միասին: Կաթի մեջ պարունակվող կալցիումն ամրացնում է ատամներն ու լնդերը:
- Ելակ: Ելակի հյութը սպիտակեցնում է ատամները և թարմացնում շնչառությունը:
- Բուսական յուղ: Ձիթապտղի, կոկոսի յուղերն արդյունավետ կերպով մաքրում են ատամները: Մի փոքի յուղ պահեք բերանում և լեզվով մաքրեք ատամները:
- Սոդա և կիտրոնի հյութ: Սոդայի և կիտրոնի հյութը մաքրում է ատամները: Խառնուրդն առաջին անգամ օգտագործելուց հետո արդեն կարող եք տեսնել արդյունքը:
Այս միջոցներն օգտագործելով՝ կարող եք զգալիորեն սպիտակեցնել ձեր ատամները՝ հրաժարվելով արհեստական միջոցներից: