Ադրբեջանցիները հետ են վերադարձրել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղից իրենց ձեռքն անցած 42 խոշոր եղջերավոր անասունից 37-ին։ Այս մասին հայտնել է Տեղի համայնքապետարանը։
«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5-ի համար բանակցությունները շարունակվում են»,- ասվում է գրառման մեջ։