Ադրբեջանում ռազմական դատարան է ուղարկվել ներկայում այնտեղ պահվող հայ գերիներից` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար:
Շինծու գործը քննության նպատակով ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Գործով որպես տուժած անցնում է 12 ադրբեջանցի:
Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին` Ֆիզուլում, Ալյոշա Խոսրովյանը՝ 2020-ի հոկտեմբերի 3-ին: