Ակամայից աչքի են ընկնում նախընտրական ելևեջներն՝ դաշինքներ, կոչեր, պահանջներ… ու ուղեղիս մեջ անընդհատ սկսում է պտտվել 7-րդ կնիքի վերջին կադրը. Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

Ակամայից աչքի են ընկնում նախընտրական ելևեջներն՝ դաշինքներ, կոչեր, պահանջներ… ու ուղեղիս մեջ անընդհատ սկսում է պտտվել 7-րդ կնիքի վերջին կադրը. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանն իր էջում գրում է.

Երկու տարի առաջ, երբ ընկերներով որոշեցինք ստեղծել միաբանություն, մեկնարկը խորհրդանշող մի հոլովակ հրապարակեցինք: Հոլովակն Ինգմար Բերգմանի հանճարեղ գործերից մեկի՝ «Յոթերրորդ կնիքի» ռեպրոդուկցիա էր (ըստ իս, բավական անտաղանդ ռեպրոդուկցիա): Ֆիլմը նկարահանված է բիբլիական մոտիվներով, ինչի մասին վկայում է հենց անվանումը, Հայտունթյունների գրքում նկարագրված է, որ ապոկալիպսիսը վրա կհասնի, հենց որ կոտրվի յոթերրորդ կնիքը:

Բերգմանի ֆիլմը սկսում է նրանից, որ առաջին իսկ կադրում «ասպետը» լճի ափին բանակցում է իր հետևից եկած «մահվան» հետ, համոզում է մահվանն իր հետ շախմատ խաղալ, որպեսզի հնարավորինս հետաձգի ապոկալիպսիսը: Շախմատային պարտիայի ընթացքում ասպետն ինչ ասես փորձում է, նույնիսկ խաբեության է գնում, բայց ոչինչ չի ստացվում: Ֆիլմի վերջին կադրում ասպետի` բոլոր մտերիմները ձեռք ձեռքի տված, պարելով քայլում են դեպի կործանում:

Քանի որ աչքերս ցավոք սրտի դեռ տեսնում են, ակամայից աչքի են ընկնում նախընտրական ելևեջներն՝ դաշինքներ, կոչեր, պահանջներ… ու ուղեղիս մեջ անընդհատ սկսում է պտտվել Յոթերրորդ կնիքի վերջին կադրը…

Աներկբա է, այս աղետալի իրավիճակից մեզ կարող է փրկել միան Դեմկուսի, ժառանգության ու Հնչակյանների դաշինքը Տիգրան Արզաքանցյանի հմուտ ուղղորդման ներքո…

Իմիջիայլոց, մահվան պարի շղթայի վերջին օղակում ծաղրածուն էր:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=124926843067712&id=106766031550460

 



Նման նյութեր