2018 թ. մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանին ոչ ոք դեմ առ դեմ ուղիղ եթերում սուր հարցեր չի տվել, նրա հետ չի բանավիճել
Advertisement 1000 x 90

2018 թ. մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանին ոչ ոք դեմ առ դեմ ուղիղ եթերում սուր հարցեր չի տվել, նրա հետ չի բանավիճել

Սամվել Ֆարմանյանն իր էջում գրում է.

2018 թ. մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանին ոչ ոք դեմ առ դեմ ուղիղ եթերում սուր հարցեր չի տվել, նրա հետ չի բանավիճել: Ո՛չ որևէ հարցազրուցավար, ո՛չ որևէ պատգամավոր: Ոչ մեկը: Նա մինչ օրս միշտ մենախոսել է իրեն ձեռնտու պայմաններով՝ ֆեյսբուքում, պառլամենտում, կառավարության նիստերին, վախվորած հարցազրույցներում և այլն: Իսկ շատ քաղաքացիներ, որոնք այդքան էլ լավ տեղեկացված չեն, հնարավորություն չեն ունեցել փաստացի համեմատության մեջ տեսնելու, գնահատելու նրա դատարկությունն ու բացահայտելու նրա խաբեբա էությունը:

Առաջին իսկ առիթի դեպքում, երբ դեմը կանգնած լինի լավ տեղեկացված քաղաքացի, քաղաքական գործիչ կամ սուր ու անկաշկանդ հարցազրուցավար, նա հարյուր հազարավորների աչքի առաջ բառի բուն իմաստով վերջնականապես քանդվելու է:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10223949744468565

 



Նման նյութեր