Արամ Գևորգյանն իր էջում գրում է.
«Իրենց ամենօրյա վարքով, զոհվածների հարազատների հանդեպ իրենց վերաբերմունքով նրանք ցույց են տալիս, թե ինչ է սպասվում հետագայում այն մարդկանց, ովքեր զենք կվերցնեն և կփորձեն սեփական կյանքի գնով պաշտպանել հայրենիքը. արհամարանք, անտարբերությունը, անտերություն։
Վառ օրինակ՝ տաքսիներով ուղարկվող «Մարտական խաչերը»։ Մեկ անգամ արդեն ասել եմ՝ մեդալը զինվորի սխրանքների մասին վկայող միակ ապացույցն է, և, երբ դու դա հանձնում ես Երևան եկող պատահական տաքսիստի հետ, ապա ստացվում է, որ դու թքած ունես այդ սխրանքի վրա։ Դու, լինելով Արցախի նախագահ, թքած ունես Արցախը պաշտպանելու համար զոհվածի սխրանքների վրա ու այդ քո վերաբերմունքով զրոյացնում ես այդ արարքը։ Ուշ հանձնիր, բայց հավուր պատշաճի հանձնիր, այլ ոչ թե ուղղակի բաժանիր…հենց դրա համար էլ մեդալ է կոչվում, որ շնորհեն, ոչ թե գովասանագիր, որ մեկի հետ ուղարկես։
Արցախի ու Հայաստանի ներկայիս իշխանությունները այն ապազգային ուժերն են, որոնք ամեն ինչ անելու են հայի արժանապատվությունն ու հայրենասիրությունը քարը քարի վրա չթողնելու համար։ Ու անգամ սրանց ռադ լինելուց հետո մենք դեռ երկար ժամանակ ուշքի չենք գալու։
Էս 3 տարում սրանք էն կարգի ավերեցին ամեն սրբություն, էն կարգի ոտնատակ տվեցին ամեն արժեք, որ թուրքը 30 տարում անգամ երազել չէր կարող այդ մասին…»: