Նիկոլի սրտի օլիգարխները քայլիստների ցուցակում
Advertisement 1000 x 90

Նիկոլի սրտի օլիգարխները քայլիստների ցուցակում

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված Նիկոլը 2018 թ-ին հայտարարում էր, որ Հայաստանում օլիգարխներ էլ չեն լինելու, որի “ապացույցը” եղավ այն, որ 2018 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քայլիստների ցուցակում օլիգարխներ չկան… Սակայն այս 2,6 տարից ապացուցեցին, որ Նիկոլը ոչ միայն չվերացրեց օլիգարխիան, այլև դարձավ նրանց գերին… Այսպես, ըստ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քայլիստների ցուցակի տասնհնգյակում լինելու են երկու խոշոր գործարարներ՝ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը…

Խաչատուր Սուքիասյանի երբևէ չի թաքցրել, որ Նիկոլի և նրա իշխանազավթման հովանավորն է եղել…

Շատերն են հիշում, թե 1990-ականների սկզբին Խաչատուր Սուքիասյանն ինչ ներգրավվածություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում… Ըստ ասեկոսեների, նա ակտիվորեն մասնակցել է 1995 թ-ի ԱԺ և 1996 թ-ի նախագահական ընտրությունների կեղծմանը…

Ինչ վերաբերվում է նորաթուխ քայլիստ Գուրգեն Արսենյանին, ապա հիշեցնեմ, որ նույն դավաճան Նիկոլի ընտանեկան թերթը և ընդդիմադիր մամուլը ժամանակին բուռն քննարկում և մեկնաբանում էին այն փաստը, թե ինչպես Գուրգեն Արսենյանի մեկամյա ՄԱԿ-ը 2003 թ-ի ԱԺ ընրություններում 6 հոգանոց խմբակցություն ձևավորեց օրենսդիր մարմնում… Ըստ ասեկոսեների և այդ ժամանակ Գյումրիում տարածված խոսակցությունների, այդ ամենը տեղի է ունեցել մասսայական ընտրակաշառքի բաժանման միջոցով, որի շնորհիվ էլ Արսենյանի անհայտ “զավակ” ՄԱԿ-ը հայտնվեց ԱԺ-ում…

Ստացվում է, ընտրակաշառքի դեմ պայքարողի համբավ հանած Նիկոլը, ով, ի դեպ, ընտրողաբար է այդ ամենին վերաբերվում, օրինակ՝ միայն ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին է աջուձախ հայտարարում, հիմա մեծ ուրախությամբ հանագործակցում է, ըստ օդում կախված լուրերի, ընտրակաշառքով սեփական խմբակցությունն ԱԺ անցակցրած Գուրգեն Արսենյանի և, ըստ նույն օդում կախված լուրերի, նախկինների օրոք ընտրություններում ներգրվված Խաչատուր Սուքիասյանի հետ… Հավելեմ, որ Արսենյանը նաև 2012 թ-ին ԱԺ էր ընտրվել ԲՀԿ ցուցակով…

Ամեն դեպքում, Սուքիասյանի և Արսենյանի քայլիստ պատուհասների ընտրացուցակում լինելը ևս մեկ ապացույց է,որ Նիկոլը տարրական ստախոս և խաբեբա է, որ դրժեց իր խոստումներից (ԱԺ-ում օլիգարխներ չեն լինելու խոստումը) ևս մեկը…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/902815520563461

 



Նման նյութեր