Հիմա մեզ ի՞նչ է խանգարում ՀՀ քաղաքացուն սպանած զինված ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն. Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Հիմա մեզ ի՞նչ է խանգարում ՀՀ քաղաքացուն սպանած զինված ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն. Կարեն Հովհաննիսյան

Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մեր պետություն ներխուժած զինված ահաբեկչական խմբավորումների, որոնք իրենց ինչ որ արհեստածին պետության զինված ուժերի ներկայացուցիչ են համարում, մատակարարման ճանապարհները գտնվում են մեր վերահսկողության տակ։ Այսինքն գտնվում են շրջափակման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմաան փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Հիմա մեզ ի՞նչ է խանգարում ՀՀ քաղաքացուն սպանած զինված ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն։

Հասկանու՞մ եք, դուք պետք է հիմա այդ բանակ կոչվածի ստատուսը փոխելու վրա աշխատեք, դրանց ահաբեկչական խմբավորման ստատուսին հասցնեք, նույնականացնեք բոլորին և մեր երկրում դրանց բոլորի դեմ քր․ գործեր հարուցեք»,- գրում է Հովհաննիսյանը։

 



Նման նյութեր