Վերելակները՝ նոր բարձունքներ նվաճելու միջոց. armlur.am
Advertisement 1000 x 90

Վերելակները՝ նոր բարձունքներ նվաճելու միջոց. armlur.am

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Հայաստան» համահայկական հիմնարդրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի առանցքային  դրույթներից մեկը Ա. Խաչատրյան համերգասրահի բազմահարկ շենքում վերելակի նախագծում եւ կառուցումն է։

Այս մասշտաբային եւ բացառիկ սոցիալ-մշակութային կարեւորության նախագիծը  իրականություն կդառնա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Վիկտոր Մնացականյանի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի նախաձեռնությամբ։

Ծրագրի հիմքում սոցիալական հավասարության հասնելու գաղափարն է, որը հնարավորություն է տալու վերջին պատերազմի պատճառով  հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական  անձանց եւ երեխաներին ինտեգրել հասարակության մշակութային/երաժշտական  կյանքին, նրանց համար   ստեղծել հավասար իրավունքներ եւ հնարավորություններ եւ դյուրացնել «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանց տեղաշարժը։  Այս նախաձեռնությունը նոր խթան է դառնալու հասարակության խոցելի շերտի մշակութային իրավունքի լիարժեք իրացման համար, այն  ստեղծելու է  երաժշտական կյանքին մշտական հաղորդակցման նոր հնարավորություններ եւ ի վերջո նպաստելու է  համընդհանուր ներառական համակարգի ձեւավորմանը, որը մեր պետության թե՛ սոցիալական եւ թե՛ մշակութային քաղաքականության ռազմավարական գերակայություններից է։

Թամանյանական պատմական կառույցում վերելակների առկայությունը հնարավորություն է տալու մեր   հասարակության խոցելի խմբերին՝ ծերերին, հենաշարժողական եւ սոցիալական  խնդիրներ ունեցող անձանց անարգել բարձրանալ համերգասրահի երկրորդ, երրորդ հարկերում տեղեկայված համերգասրահի (մատչելի գներով) նստատեղերը, որը նախկինում մեծ դժվարությունների պատճառ էր դառնում։  Վերելակները նաեւ իրար կկապեն համերգասրահի նկուղային հարկում գտնվող սանհանգույցը, սննդի կետը համերգասրահի մյուս հարկերի եւ բացօթյա պատշգամբի հետ, որը այլընտրանքային ժամանցային գեղեցիկ  վայր կհանդիսանա հանդիսատեսի համար։ Նոր, գերժամանակակից տեխնիկական լուծումներով ապակեպատ վերելակների առկայությունը համերգասրահում կնպաստի դեպի համերգասրահ ամենատարբեր մարդկանց հարաճուն հոսքին, գրավիչ կլինի զբոսաշրջիկների եւ արժեքավոր՝ քաղաքակրթական տեսանկյունից։  Այս կարեւոր առաքելությունը իր գործունեության հենց առաջին օրվանից ՀԱՖՆ-ի տնօրեն Վիկտոր Մնացականյանի մշտական ուշադրության կենտրոնում էր, եւ, ահա, հավատարիմ մնալով իր խոստմանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ շուրջ 100 հազար դոլլար ներդրման շնորհիվ այս պատմական ծրագրի կայացումն արդեն իսկ իրականություն դառնալու ուղին է բռնել։

Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ այսօր ՀՀ-ում հաշվառված հաշմանդամների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտ 200?000-ի, որոնցից շուրջ 8000-ը երեխաներ են, իսկ 100?000-ը՝ թոշակառուներ, մեծ է նաեւ հաշմանդամություն ստացած զինծառայողների թվաքանակը։  Փաստական համատեքստից ակներեւույթ է, որ նրանց համար «Արամ Խաչատրյան» համերգասրահ այցելելը եւ, ի մասնավորի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստի հետ հաղորդակցումը խոչընդոտներ էր հարուցում՝ պայմանավորված  ֆիզիկական տեղեշարժի խնդիրների հետ, որն անցյալում կմնա։

Այս նախաձեռնությունը լրացուցիչ խթան կհանդիսանա նաեւ դասական երաժշտության հանրահռչակման տեսանկյունից, քանզի կնպաստի «Ֆիլհարմոնիկ 365 օր» մշակութային ծրագրի իրականացմանը, որի հիմքում դասական եաժշտության միջոցով հասարակության տարբեր խմբերի ամենատարբեր մշակութային կարիքների բավարարումն է։

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԸ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐԻՑ

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» քաղաքական դրաման Երեւանի կինոթատրոններում կցուցադրվի վերջին անգամ մայիսի 26-ին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է կինոթատրոնների պաշտոնական կայքէջերից: Իսկ թե ինչու այն այլեւս չի ցուցադրվելու կիիոթատրոններում, ArmLur.am-ը փորձեց պարզել ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ չունի:

«Ամեն շաբաթ կինոթատրոններում նոր ռեպերտուար են անում, սպասենք մինչեւ ամսի 26-ը, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց Մհեր Մկրտչյանը:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Մոսկվա կինոթատրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Խաչատրյանի հետ. «Ճիշտն ասած, կայքում նման հայտարարություն չունենք տեղադրված, որ ֆիլմը չի ցուցադրվելու, պարզապես կինոթատրոններում ֆիլմացանկերը հրապարկվում են  չորս օրվա կտրվածքով, պարզապես դեռ առաջիկա ցուցադրությունների ժամացանկը օնլայն համակարգում հասանելի չէ: Բացի այդ, հաշվի առնելով հանդիսատեսի հոսքը՝ կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կհանենք վարձույթից»:

Այնուամենայնիվ, նկատենք, որ մինչեւ «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան, որը տեղի էր ունեցել ապրիլի 16-ին, մամուլում բուռն քննարկումներ էին գնում ֆիլմը կինոթատրոններում  չցուցադրելու եւ քաղաքական կողմնորոշում ունենալու համար:

Նշենք, որ գլխավոր դերակատարներն են Սերգեյ Շակուրովը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Անի Ղազարյանը եւ Սարգիս Գրիգորյանը։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

armlur.am