«Այսօր այնքան է իջել կյանքի որակը, որ ամեն մի դուրսպրծուկ իրան քաղաքական գործիչ և վարչապետ է պատկերացնում ու պատրաստվում խոսել ժողովրդի անունից». Արթուր Թովմասյան
Advertisement 1000 x 90

«Այսօր այնքան է իջել կյանքի որակը, որ ամեն մի դուրսպրծուկ իրան քաղաքական գործիչ և վարչապետ է պատկերացնում ու պատրաստվում խոսել ժողովրդի անունից». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր էջում գրում է.

«Եկեք արձանագրենք մի փաստ, որ այսօր այնքան է իջել կյանքի որակը՝ մարդկանց կենսամակարդակը, սոցիալական միջավայրի վիճակը, հոգեւոր-մշակութային պահանջմունքների բավարարվածությունը, որ այսօրվա իշխանութունների օրինակով՝ ի դեմս դավաճան կապիտուլյանտի և նրա ոհմակի, ամեն մի դուրսպրծուկ իրան քաղաքական գործիչ և վարչապետ է պատկերացնում ու պատրաստվում խոսել ժողովրդի անունից:

Որպես Ազգային ժողովում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող անձ, վստահեցնում եմ ձեզ, որ խորհրդարանը կոպերատիվ հիմնարկ չէ, այլ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական վերլուծությունների և գնահատականների հիման վրա օրենքներ են ընդունվում: Եվ հիշեք, որ ԱԺ-ն գործադիր մարմին չէ և ոչ էլ ցատկահարթակ, որ կրտսեր մասնագետից ցատկես գլխավոր մասնագետ և այսպես շարունակ: Երկրի կառավարումը ուսումնական պրակտիկա չէ, այլ իրական գործընթաց, որը պահանջում է հմուտ մասնագետներ և փորձ:

Հ.Գ. Փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում պատին»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.tovmasyan.7355/posts/814016332837522