Հուսով եմ՝ սա իմ առաջին ու վերջին փոստը կլինի քաղաքական թեմայով
Advertisement 1000 x 90

Հուսով եմ՝ սա իմ առաջին ու վերջին փոստը կլինի քաղաքական թեմայով

Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.

«Հուսով եմ սա իմ առաջին ու վերջին պոստը կլինի քաղաքական թեմայով) բայց ինձ համար շատ հետաքրքիրա` ո՞ր կուսակցությունը վերջապես կհասկանա, որ պետք ու պարտադիր ա` Մշակույթի նախարարությունը առանձին ու շատ ազդեցիկ միավոր լինի,

կուզեի լսել, օրինակ, որ քաղաքական թիմն ա աշխատանքներ տանելու պարտադրում, որ նույն, բայց ավելի հարմարեցված նախագծով կառուցվի Երիտասարդական պալատը կամ ինչ են մտածում Զվարթնոց օդանավակայանի շինության, Կոնդի ապագայի մասին ու սենց մի շարք քաղաքային պլանավորման հարցեր. նաև հետաքրքիր կլիներ իմանալ ձեզ համար որոնք են կարևոր երեք տարբերակները, կարող եք քոմենթներում գրել: Ու կներեք ընկերներ, ես չեմ գրում այդքան կարևոր անվտանգության կամ գեոպոլիտիկ խնդիրներից, որովհետև մասնագետ չեմ»: