«Կրկին ասեմ, որ այս ամենը պետության դադարի հետևանք է». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Կրկին ասեմ, որ այս ամենը պետության դադարի հետևանք է». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Կրկին ասեմ, որ այս ամենը պետության դադարի հետևանք է: Սա նա է, երբ պետական համակարգի անվտանգային մասը փլուզվել է և դրա վերականգնման զրո ջանք է գործադրվում: Ամիսներ սրա մասին ասում եմ, վառ օրինակ եմ բերում չվերադարձվող գերիներին և անվտանգային մարմինների անգործությունն ու պատերազմից հետո անվտանգային ենթակառուցվածքներ ամիսներ շարունակ չկառուցելը:

Թե ինչով է պայմանավոված սա էական էլ չէ: Խնդիրը նրանում է, որ այս միջավայրով ընտրությունների չեն գնում: Երբ չկա անվտանգային համակարգ և միջավայր, երբ պետությունը դադար է առել, ինչպե՞ս եք գնում ընտրությունների այս ամենի մեղավոր և պատասխանատու անձանց «ղեկավարման» ներքո: Հետևաբար, այս վիճակի պատասխանատուն է ոչ միայն ներկա «կառավարող» քաղաքական ուժը, այլ ամենքը: Բոլոր նրանք, որ իրենց քաղաքական միավոր են համարում պատասխանատու են ներկա վիճակի համար:

Այս բոլոր քաղաքական կոչեցյալ միավորները իմպոտենտներ են՝ կամ զուրկ են մտքից ընկալելու ներկա աղետալի վիճակը կամ էլ զուրկ են կարողությունից սրա դեմն առնելու: Երկու դեպքում էլ հրաժարումը որևէ քաղաքական գործընթացից ավելի տրամաբանական և պետականամետ կլիներ, քան ավերակների վրա այս բեմադրությունը, որ ջանասիրաբար բոլորն ի ցույց են դնում:

Նույնիսկ իմ վատ կանխատեսումներ անելու երևակայության համար այս վիճակը չափից ավելին է: Խելագարվելիք է, այս աստիճանի ստորացում և պետության անկում ինքս էլ չէի կարող պատկերացնել: Ավաղ, ոչ ոքից այլևս սպասելիք չկա, վեց ամսից ավել տարբեր ուղղություններով մարդկանց հետ քննարկումներս ցույց տվեցին, որ պետության և դրա դերի և ներկա վիճակի լրջության գիտակցում գրեթե չկա՝ եզակի բացառություններով: Իսկ այս պայմաններում մենք ուղղակի զորու չենք սեփական պետությունը ունենալուն: Չգիտեմ էլ գլուխս, որ պատին տամ, ու ինչ անեմ, որ այս աղետալի վիճակի այսքան սուր ընկալումներս դադրեին»: