Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից.
«Ասեմ դավաճան կապիտուլյանտի հետագա աֆերիստ քայլերը: Բոլորդ կհամաձայնեք, որ «ՔՊ»-ն շատ պասիվ է նախընտրական պրոցեսներում:
ԵՎ ուրեմն.
Նախ և առաջ, ստոր և նենգ ոչմիբա՛նը իր հակառակորդ ընդդիմադիրներին ամեն կերպ խրախուսելու և խաբելու է, իսկ վերջում՝ գցելու: ԴՐԱՆՔ լինելով պասիվ (թե՛ ֆինանսական, թե՛ հրետորաբանական և թե՛ քարոզչական) ամեն կերպ ցույց են տալիս և ստեղծում իմիտացիա, թե ընտրությունները կայանալու են, դրանով իսկ ընդդիմադիրներին դրդելու են խոշոր չափի ֆինանսներ ներդնել նախընտրական պրոցեսների մեջ՝ դրանք լավագույնս կազմակերպելու համար: Ընդդիմադիրները նախընտրական ծախսեր անելով, ապահովելու են ֆինանսական շրջանառություն և ինչ-որ չափով այս ծանր վիճակում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում: Այսքանից հետո կապիտուլյանտի իշխանության մեջ գտնվող «մենյու.ամ»-ի սեփականատեր և համատեղությամբ
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյան Վահանը փրփուրը բերանին գոռալու է, որ տեսեք տեսեք, թե ինչ ֆինանսական շրջանառություն կա երկրում ու 2000% տուրիստական աճ ունենք մայիս-հունիս ամիսներին, համեմատելով 1992 թվականի մայիս-հունիս ամիսների հետ, ու ցավը նրանում չէ, որ ՍՐԱՆՔ հերթական սուտն են խոսելու, այլ նրանում է, որ մեր ԺՈՂՈՎՈՒՐԴԸ էլի միամտորեն հավատալու է ՍՐԱՆՑ: Իսկ վերջում ամենագլխավոր ստախոս կապիտուլյանտը հետաձգելու է ընտրությունները, պատճառ բերելով կա՛մ կովիդի համաճարակը (արտակարգ դրություն), կա՛մ էլ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ իր թուրք ախպերների ոտնձգության վտանգները (պատերազմական իրավիճակ), և փորձ է անելու երկարաձգել իր դավաճան իշխանության ևս մի քանի ամսով:
Ես իմ անունից հստակ ասում եմ. ես այլևս իրավունք չունեմ սպասելու, ես Հայաստան չունեմ թուրքին տալու, ես երեխա չունեմ թուրքին հարևան-բարեկամ դարձնելու, ես ստահակին ՀԱՅՐԵՆԻՔ չունեմ տալու»: