Գեղամ Նազարյանի էջից.
«Իմ ծանոթներից մեկը մարզերից մեկի մի գյուղում հետաքրքիր գիտափորձ է արել։ Չորս օրում առանց աղմուկ աղաղակի մտել է նույն գյուղի հիսուն տուն՝ իբր այլ գործով։ Ընդ որում գնացել է այն գյուղը, որը դրսից նիկոլապաշտ է երեւում։ Պարզվել է այսպիսի իրականություն՝ հիսուն տնից միայն վեցում են նիկոլապաշտներ եղել։ Սա է իրականությունը։ Նիկոլապաշտները աղմկում են եւ շատի տպավորություն ստեղծում, իսկ մնացածները լուռ իրենց տանը նստած են։ Հատուկ չեմ գրում թե մնացած տներն ում կողմնակիցներն են։ Դա չէ այս գրառմանս նպատակը։