Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ի վերջո որն է մեր ժողովրդի համար այն կարմիր գիծը, որը հատելու դեպքում նա այլևս ոչ մի վայրկյան չի հանդուրժի այս տգետների իշխանությունը։ Ու տեսնում եմ, որ ուղղակի չկան նման կարմիր գծեր։ Չկան տաբուներ։ Ամեն ինչ կարելի է։ Ինչ էլ պատահի, հանդուրժվում է։
Մյուս հարցը, որ ինքս ինձ տալիս եմ, այն է, թե որն է պատճառը, որ Հայաստանում տգետները միշտ կարողանում են զավթել իշխանությունը, ավիրել պետությունը, ամեն ինչ սարքել հողին հավասար, ու կարծես ոչինչ էլ չի եղել։ Վերջին 30 տարում Հայաստանը ոչ մի միլիմետր առաջ չի գնացել, բայց կիլոմետրերով հետ է գնացել։ Հլը համեմատեք, թե վերջին 30 տարում իրենց հարգող պետություններն ինչքան են զարգացել, ուր են հասել։ Էսօրվա Հայաստանն ավելի վատ վիճակում է, քան սովետական Հայաստանը։ Էս կարգի անտերություն, էս կարգի տգիտություն, էս կարգի թշվառություն, ու էդ ամենը էս լուսավոր 21-րդ դարում։ Չկա մի ոլորտ, որ գոնե +1 մակարդակ ունենա։ Ամենուր մինուս անվերջություն է։ Ո՞րն է ի վերջո էս ամենի պատճառը։ Խելագարվելու բան է․․․»։