Այսինքն Հայաստանի իշխանությունները ՄԵՐ պետության՝ Հայաստանի Հանրապետության, տարածքում դիրքավորված հայ զինվորներին համաձայն են դիրքերից հետ քաշել, գերիներին վերադարձնելու դիմաց. Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Այսինքն Հայաստանի իշխանությունները ՄԵՐ պետության՝ Հայաստանի Հանրապետության, տարածքում դիրքավորված հայ զինվորներին համաձայն են դիրքերից հետ քաշել, գերիներին վերադարձնելու դիմաց. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր էջում գրում է.

Կարդում եմ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Է. Ասրյանի պարզաբանումները, թե ինչպես են գերեվարվել մեր զինվորները, և ինչ են ձեռնարկում վերադարձնելու համար։

ՄԵՋԲԵՐՈՒՄ 1. «Արդեն իսկ 16 օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է լուծել, կասեցնել՝ առանց զենքի, առանց ուժի կիրառման ու գրանցել են մի շարք միջադեպեր, երբ մեր զինվորները հակառակորդի հետ ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով մեջքին առ վիճակում իրենց հաստիքային զենքերը։ Նույն իրավիճակը ստեղծվել է նաև այս գործողության ընթացքում»։

Թարգմանեմ հասկանալի լեզվով. «Վերևից հրամայված է չկրակել։ Ստիպված ձեռնամարտի ենք բռնվում։ Թշնամին մեր տղերքին գերեվարել է, որովհետև զենք ունեցել են, բայց չեն կրակել»։

ՄԵՋԲԵՐՈՒՄ 2. «Մոտենալով մեր զինծառայողներին (4 հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ) հրամայել են մեզ զինծառայողներին հանձնվել, զենքը պահել են նրանց վրա։ Երկու զինծառայողներ, որոնք գտնվել են որոշակի հեռավորության վրա, բանակցային պրոցես սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց փաստորեն հակառակորդը լինելով նենգ, դավադիր, գերեվարել են մեր 6 զինծառայողներին»։

Այսինքն թշնամին ՀՀ տարածքում զենքը պահում է մեր զինվորների վրա ու հրամայում է մեր զինվորներին հանձնվել, իսկ մեր զինվորները, քանի որ իրենց հրամայված է չկրակել, զենքը վայր են դնում ու փորձում են բանակցել։ Իսկ (surprise! surprise!) նենգ ու դավադիր թշնամին բանակցելու փոխարեն իրենց գերեվարում է, wow!

ՄԵՋԲԵՐՈՒՄ 3. «Ներկա դրությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ խնդրի լուծման համար, մենք կապ են պահպանում նաև Արցախում գտնվող ռուս խաղապահների շտաբի հետ»։

Փաստորեն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները՞ պիտի պաշտպանեն Գեղարքունիքում գտնվող հայ զինվորականներին։

ՄԵՋԲԵՐՈՒՄ 4 (սա ամենախայտառակն է). «մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք արդեն ժամը 5-ից 10-ը ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք հետ վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներրն»։

Այսինքն Հայաստանի իշխանությունները ՄԵՐ պետության՝ Հայաստանի Հանրապետության, տարածքում դիրքավորված հայ զինվորներին համաձայն են դիրքերից հետ քաշել (!!!), գերիներին վերադարձնելու դիմաց։

Ես բառեր չունեմ այլևս։

Հ.Գ. Խնդրում եմ քոմենթներում չհայհոյել։ Ջնջելու եմ միանգամից։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4248050248566473

 



Նման նյութեր