Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ պատրաստ է փողոց դուրս գալ եւ այլ ելք չի տեսնում։
«Ես չգիտեմ՝ ինչ անեմ:
Ես պատրաստ եմ փողոց դուրս գալ, բռնվել, նստել…
Գլուխ չեմ գովում` ուրիշ ելք չեմ տեսնում:
Ու ուզում եմ հավատամ, որ կգտնվի մի քաղաքական գործիչ, կուսակցություն…ով այդ կոչը կանի:
Նրանցից, ովքեր հայտարարել են և խոստացել ՔՊ-ի հետ գործ չունենալ:
Նրանցից, ովքեր ոստիկան չեն սպանել ու հիմա «ոչ նախկին, ոչ ներկա» չեն գոռում:
Ես նախկին Հայաստանն եմ ուզում, որտեղ չեմ հասցրել ապրել երկար:
Անվտանգ, արժանապատիվ Հայաստանն եմ ուզում»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը։