Նիկոլախտ
Ծանր, գրեթե անբուժելի, հոգեկան հիվանդություն, նկատվում է միայն հոմոսափիենսների մոտ:
Հիվանդության ինկուբացիոն շրջանը 2.5 տարի:
Ախտանշանները:
Նիկոլախտով վարակվածն ունի վախկոտ, չար և ագրեսիվ պահվածք: Բառապաշարը 90%-ով բաղկացած է «հներ», «նախկին», «թալան» բառերից:
Հիվանդությամբ տառապողների սիրած կերակրատեսակը համարվում է սուտը: Հիվանդը ճշմարտությունը լսելիս մի պահ սսկվում է, տեղի է ունենում ուղեղի բջիջների որոշակի մասի մահացություն:
Նրա գոյատևման միակ աղբյուրը ապագայի մասին երևակայական լավ մտքեր լսելն է, ունի իր եսի ստորացված պատկերացում, թերագնահատում է իր ուժերը, իրեն պատկերացնում է անկարող, միայն ապավինում է հոտն առաջնորդող մարդակերպի հորինված կամային հատկություններին:
Հիվանդն իրեն միշտ պատկերացնում է զոհի դերում և ենթադրում, որ ինքը փրկվել է առաջնորդի շնորհիվ:
Ժամանակակից մարդանմաններից տարբերվում են նյութական մշակույթի զարգացման հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ։
Նիկոլը ճշմարտությունից սարսափում է ինչպես նեռը խաչից։
Իրենցից ժառանգելու ենք անդունդում հայտնված պետականություն, ջլատված, հոգեբանական լուրջ խնդիրներով, մասնատված հասարակություն, տապալված տնտեսություն։
Մեր հայրենիքը փոքր է, իսկ ազգը մեծ։
Համոզված եմ հաղթահարելու ենք ու դուրս ենք գալու այս վիճակից։
Աստված պահապան մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:
Կանադահայ Խորեն Մարդոյանի էջից: