Հարցեր Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

Հարցեր Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին

Արթուր Դանիելյանի էջից.

Ցերեկը Ռ.Քոչարյանը հայտարարում է՝ «Թող Ռուսաստանի հետ խոսա, ասի արի, մի տարով դրոշներդ դնենք, մինչև ես ոտքի կկանգնեմ»։

Մի քանի ժամ անց Ն.Փաշինյանը հայտարարում է՝ «առաջրկում ենք տեղակայել միջազգային դիտորդներ` Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ՄԽ ներկայացնող»:

Քիչ անց «Պատիվ Ունեմ» դաշինքը հայտարարում է՝ «այն (դիտորդ ներգրավելը) կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել»:

Քաղաքագետներն ու լրագրողները պիտի ոչ թե անիմաստ քֆրտոցի մեջ ներգրավվեն, այլ սա վերլուծեն և համապատասխան հարցեր հղեն վերջապես` բովանդակային առաջարկներով հանդես եկած քաղաքական գործիչներին:

Քոչարյանն ասում ա ռուսներին բեր, Փաշինյանը ռուսներին ԿԱՄ չռուսներին, Սարգսյանն ասում ա ոչմեկին պետք չի բերել, միայն սեփական ուժերով:

Կարող եմ նույնիսկ օգնել ու մի քանի հարց հուշել: Օրինակ՝

– «պարոն Քոչարյան, ինչու՞ եք կարծում, որ ՌԴ-ն կուզենա զորք տեղակայել շփման գծում, ՌԴ ԱԳՆ-ն հստակ նշել է, որ կխառնվի ՄԻԱՅՆ, եթե երկու կողմերն այդ մասին խնդրեն, իսկ Ադրբեջանը դժվար խնդրի ՌԴ-ին զսպել ադրբեջանական ագրեսիան»

– «պարոն Փաշինյան, ինչու՞ եք կարծում, որ, մինչ օրս ոչինչ չձեռնարկած ԵԱՀԿ-ն, ինչոր քայլի կդիմի, և ի՞նչ առաջարկով էին Հայաստան եկել Իրանի գեներալները ու ինչու եք դուք դրա մասին լռում»

– «պարոն Սարգսյան, ո՞ր սեփական ուժերի մասին է խոսքը… էս գենշտաբի՞, որ զարթնեց միայն, երբ պարզվեց, որ Իսկանդերը շրյոդինգերյան էր»:

Ընկերներ, դուք վերջիվերջո Չորրորդ Իշխանությու՞ն եք, թե՞ վարձով հոդվածագիր: Գործ արե´ք: Երկիրը նաև սենց են փրկում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=126406282919768&id=106766031550460

 



Նման նյութեր