«Անգամ, եթե նիկոլը ամեն բան արել և անում է միանձնյա, միևնույն է՝ դուք ձեր լռությամբ, բութ համաձայնությամբ կամ հաշտվողականությամբ կռել եք Հայոց պետականության կործանման գամերը». Լիլիթ Գալստյան
Advertisement 1000 x 90

«Անգամ, եթե նիկոլը ամեն բան արել և անում է միանձնյա, միևնույն է՝ դուք ձեր լռությամբ, բութ համաձայնությամբ կամ հաշտվողականությամբ կռել եք Հայոց պետականության կործանման գամերը». Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանի էջից.

«նիկոլի հետ քաղաքական, բարոյական և իրավական պատասխանատվություն են կրում նրա թիմի բոլոր անդամները։ Դուք դավաճանության շղթան կոփելու և երկիրը կործանման տանելու ընթացքի մասնակիցն եք և դերակատարը։

Անգամ, եթե նիկոլը ամեն բան արել և անում է միանձնյա, միևնույն է՝ դուք ձեր լռությամբ, բութ համաձայնությամբ կամ հաշտվողականությամբ կռել եք Հայոց պետականության կործանման գամերը, դուք չեք փորձել կասեցնել անկումը։

Այս պարագայում անգամ լռությունն է դավաճանություն։ Ձեր մեղքը կարմիր տառերով է գրվելու մեր պատմության դառն ու սև էջերում։

հ․գ․ Չեմ զարմանա, որ ՀՀ Գլխավոր դատախազը հրաժարականից տալուց հետո, post factum, հանկարծ Հայրենիքի դավաճանության հանցակազմի մասին խոսի։

հ․գ․ Երկիրն էր ափսոս․․․»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/4020891637987420

 



Նման նյութեր