Փաստորեն եղանակը Ադրբեջանին ընդհանրապես չի խանգարել, իսկ մեզ համար անհաղթահարելի խնդիրներ են առաջացրել
Advertisement 1000 x 90

Փաստորեն եղանակը Ադրբեջանին ընդհանրապես չի խանգարել, իսկ մեզ համար անհաղթահարելի խնդիրներ են առաջացրել

Տիգրան Աբրահամյանի էջից.

Մեկ կարևոր հանգամանք էլ կա, որ պետք է հաշվի առնենք, երբ խոսում ենք իշխանությունների՝ ՀՀ սահմանն անպաշտպան պահելու մասին։

Տեսեք, թե ինչ են ասում վարչապետը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը։

Սրանց խոսքերով, սահմանի անհրաժեշտ ինժեներական/ամրաշինական/կահավորման աշխատանքները չեն իրականացվել, որովհետև եղանակային պայմանները թույլ չի տվել։

Փաստորեն եղանակը Ադրբեջանին ընդհանրապես չի խանգարել, իսկ մեզ համար անհաղթահարելի խնդիրներ են առաջացրել։

Ու սա այն դեպքում, որ Սև լճի, Իշխանասարի կամ մյուս հատվածներ հասնելու համար ադրբեջանական զորքերը մի քանի հարյուր կմ երթ են իրականացրել։

Պատկերավոր ասած, տեսեք, թե մեր զորամիավորումների, զորամասերի համար ինչ հեռավորության վրա են Սև լիճը, Կութը կամ Վերին Շորժան ու նույնը համեմատեք Ադրբեջանի համար։

Ադրբեջանական զորքը Իշխանասար հասնելու համար Ջրականից (նախկին Ջեբրայիլ) պետք է մուտք գործեր Արցախ, անցներ Արաքսի ափամերձ հատվածներով, Կովսականի (նախկին Զանգելան), Բերձորի համայնքներով ու դրանց հարակից տեղանքով, հասնեին Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված, ապա բարձրանար լեռներ։

Նույնը Քարվաճառ հասնելու համար պետք է անցնեին Օմարի լեռնանցքի դժվարամատչելի ճանապարհով և հասնեին Քարվաճառ, ապա նրա հարակից բարձունքներ ու սարեր։

Ամոթի, պատվի, արժանապատվության, բարոյականության զրոյական վիճակով էլ ուզում են մարդկանց մոլորեցնել ու ընտրությունների մասնակցել։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/4118940124838141

 



Նման նյութեր