«Եթե նախկին իրար, ինչ ասեմ, հոշոտած, կոպիտ ասեմ, նախագահները… երկիրը այնպիսի վիճակի մեջ է հասել, որ հասկանում են, որ միակ ելքը սա է` թույլ չտալ Փաշինյանի վերարտադրությունը և իրենցից որևէ մեկն էլ չհավակներ պետության ղեկավարի պաշտոնին… սրանից լավագույն հաշտության միջոց ի՞նչ էիք սպասում». Լևոն Տեր-Պետրոսյան:
Հարգելի լրագրողներ, սիրելի, պատվելի մարդիկ, խնդրում եմ ձեզ զարթնեք: Ամեն րոպե, որը դուք ծախսում եք անբովանդակ աղբով դաշտը լցնելու վրա դուք նպաստում եք հայրենիքի կործանմանը: Թե ուզում եք օգնեք, այ էս բաները լուսաբանեք: Օրինակ, փորձեք պարզել` ո՞վ ա ում «հոշոտել» ու ինչու՞… ու ես ձեզ խոստանում եմ Շուշին վերադարձնելուն ՀԱՎԱՍԱՐ գործ արած կլինեք: Իսկ եթե չանեք, մենք անընդհատ պարտվելու ենք, իսկ ձեր բերաններն աղբ լցնողները հաղթելու են, այնպես, ինչպես հաղթեցին նոյեմբերի 9-ին:
Ազգը պետք է իմանա իր «հերոսներին»…»: