Սա արդեն պաշտոնական է։
Տարեսկզբին համացանցում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Honor ապրանքանիշի սմարթֆոնները, որոնք առանձնացել են Huawei-ից, շուտով կրկին վերադառնալու են Google-ի ծառայություններին: Արտադրողը երկար ժամանակ չէր մեկնաբանում այս լուրերը, բայց այժմ հաստատեց դրանք:
Խոսքը Honor-ի գերմանական բաժանմունքի մասին է, որը նախ հրապարակեց գրառում Honor 50 սերիայի Snapdragon 778G 5G չիպով սարքերի մոտալուտ տեսքի մասին, այնուհետև, ընթերցողին ի պատասխան, հաստատեց Google-ի ծառայությունների մասին լուրը։
Բացի այդ, ընկերությունը ակնարկել է մեկ այլ անակնկալ ապրանքանիշի բոլոր երկրպագուների համար: Միգուցե խոսքը միանգամից երեք մոդելի թողարկման մասին է, այդ թվում` Honor 50 Pro-ի և Honor 50 Pro-ի: Շարքի առաջատարները կարող են ձեռք բերել ամենավերջին Snapdragon 888 և իսկապես բարձրակարգ տեսախցիկներ, որոնք միշտ եղել են ֆիրմային սարքերի առանձնահատկություններից մեկը:
Հիշեցնենք, որ Honor ապրանքանիշն այլևս կապված չէ Huawei-ի հետ: Վերջինս իր ամբողջ ակտիվները վաճառեց չինական Shenzhen Zhixin New Information Technology Co-ին։ Huawei-ի համար սա հարկադիր միջոց էր, որը պետք է հնարավորություն տա պատժամիջոցների համատեքստում «անցնել-դիմակայել դժվար պահերին»:
Սիրարփի Աղաբաբյան