«Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր էջում գրում է.

«Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Այս արտահայտությունը քաղաքական, իրավական, բարոյական առումով նրա պաշտոնավարման վերջին էջը պետք է դառնա։

Կարծում եմ՝ հանրության բոլոր խմբերն այս հայտարարության մեջ, յուրաքանչյուրն իր մասով, ստացավ Նիկոլ Փաշինյան կերպարի իրական առաքելության և պատերազմում մեր տապալման պատճառների մասին հստակ տեղեկատվություն։

Սա ոչ միայն չպետք է վերընտրվի, այլ չպետք է այլևս հնարավորություն ունենա մասնակցելու երկրի հասարակական, քաղաքական կյանքին։

Հայաստանն ու Արցախը, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակում, ունեն վերածննդի հնարավորություն, որի հիմքում Փաշինյանի՝ մեր կյանքից տոտալ բացակայությունն է»։

 



Նման նյութեր