
Այսօր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը: Նրանցից Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել էր, որ ծնողները պարզել են, որ իրենց որդիների և անհայտ կորած զինծառայողների մարմինների պաշտոնապես ներկայացված թվերի մեջ կան անճշտություններ, մասնավորապես նոյեմբերի 23-ին իրենց ներկայացվել է, որ Արցախի դիահերձարան է ներկայացվել մոտ 21 մարմին, բայց մի քանի օր առաջ իրենք պարզել են, որ 200 մարմին անհայտ տեղից ի հայտ է եկել և նրանք չեն հասկանում, թե որտեղ են նրանք պահված եղել:
Զոհված և անհայտ զինծառայողների հարազատները նշեցին, որ դավաճանները պետք է գնդակահարվեն:
«Ինչքան դավաճան կա, պետք է գնդակահարվի Հանրապետության Հրապարակում՝ կառավարության դեմը։ Դուք հասկանու՞մ եք, որ Ղարաբաղ չեն տվել, մի ամբողջ գենոֆոնդ են տվել, լուրջ ռեսուրս, երեխեքի, որ սերունդ չտան»,- նշեց զոհված զինծառայողներից մեկի հայրը: