««Գլխաքանակ»-ը այսօրվա պաշտոնյաների և նրանց հովանավոր օլիգարխների սիրելի բառն է, երբ խոսում են ընտրողների մասին»
Advertisement 1000 x 90

««Գլխաքանակ»-ը այսօրվա պաշտոնյաների և նրանց հովանավոր օլիգարխների սիրելի բառն է, երբ խոսում են ընտրողների մասին»

Մեկնաբան Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Քարոզարշավի կարևոր կետերից մեկն ընտրելով կրթության խնդիրները՝ վարչապետը դժգոհում է, որ մեր 10 տարեկան երեխաների հսկայական հատված կարդալ չգիտի։ Պարզ թվաբանական հաշվարկն ասում է, որ այդ երեխաները դպրոց գնացել են այսօրվա կառավարության օրոք՝ առնվազն 2017-ից հետո։ Ո՞վ է մեղավոր, որ այդ երեխաները կարդալ չգիտեն։

Մյուս կողմից, իշխանությանն այսօր ձեռնտու է, որ Հայաստանում կրթական մակարդակը լինի ամենացածր մակարդակում, քանի որ անգրագետ կամ կիսագրագետ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և գլխաքանակի նման վարվել։ «Գլխաքանակ»-ը այսօրվա պաշտոնյաների և նրանց հովանավոր օլիգարխների սիրելի բառն է, երբ խոսում են ընտրողների մասին»։

Նաիրի Հոխիկյանի էջից:



Նման նյութեր