Հայկ Մանասյանի էջից.
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է մեկնաբանել Արա Այվազյանի այսօր, մայիսի 31-ին հնչեցրած խոսքերը, քանի որ հանդիսացել է Այվազյանի անմիջական ղեկավարը, հետևաբար պատասխանատու է այն հակապետական պահանջների համար, որ դրել է իրեն ենթակա պաշտոնյայի առաջ, ինչը վերջինս հրաժարվել է կատարել տալով հրաժարական:
Ավելին, եթե պահանջները դրվել են ավելի բարձր, այսինքն աշխարհքաղաքական կենտրոնների կողմից, ապա Նիկոլը կամ դրանք պատրաստվում է կատարել, կամ պիտի հրաժարական տա, ինչպես Այվազյանը: Եթե կա երրորդ տարբերակ, ապա Նիկոլը պիտի դրա մասին նույնպես հայտարարի:
Այս պետությունը Նիկոլ Փաշինյանի ախոռը չէ, որ թրիքն ինչպես և ուր ուզենա թաքցնի: Հաշվետվություն պիտի տա, և օր առաջ:
Ստորև Այվազյանի հայտարարությունը:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.manasyan/posts/4671804852833026