78 արեւապաշտպան միջոցների մեջ վտանգավոր քաղցկեղածին նյութ են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

78 արեւապաշտպան միջոցների մեջ վտանգավոր քաղցկեղածին նյութ են հայտնաբերել

Ամերիկյան Valisure անկախ լաբորատորիայի մասնագետները 78 արեւապաշտպան միջոցների մեջ վտանգավոր քաղցկեղածին նյութ՝ բենզոլ են հայտնաբերել:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, բենզոլը շատ թունավոր եւ քաղցկեղածին նյութ է, որը պարունակվում է ավտոմեքենաների արտանետվող գազերի մեջ:

Այն օգտագործվում է որոշ պլաստիկների, ներկերի, մաքրող միջոցների եւ դեղորայքի մեջ:

Մարդու օրգանիզմի վրա բենզոլի երկարատեւ ազդեցությունը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել, իսկ այդ նյութով թունավորումը անեմիայի եւ լեյկեմիայի պատճառ կարող է դառնալ:

Լաբորատորիայի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ 300 թեստավորված միջոցներից 78-ի մեջ բենզոլ է հայտնաբերվել:

Լաբորատորիան Սննդամթերքի եւ դեղորայքի սանիտարական հսկողության վարչությանը (FDA) կոչ է արել հետ կանչել այդ 78 միջոցները եւ սեփական հետաքննությունն անցկացնել: Բենզոլի պարունակությամբ ապրանքների լրիվ ցուցակը հրապարակվել է հայտարարության մեջ:

news.am