«Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ԱՄԷ հետ հակաթուրքական առանցքի շուրջ սկսել մշակել համագործակցության լայն ձևաչափ». Վարուժան Գեղամյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ԱՄԷ հետ հակաթուրքական առանցքի շուրջ սկսել մշակել համագործակցության լայն ձևաչափ». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանն իր էջում գրում է.

«Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի հեղինակը։

Այս հայտարարությունն էլ ավելի է վատացրել ԱՄԷ և Թուրքիայի հարաբերությունները։

Սա Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ԱՄԷ հետ հակաթուրքական առանցքի շուրջ սկսել երկխոսություն և մշակել համագործակցության լայն ձևաչափ։

Սակայն, ինչպես հասկանում եք, դա չի լինի, քանի որ Հայաստանում դե ֆակտո թուրքամետ իշխանություն է, որը չի անելու որևէ բան՝ Հայաստանի թշնամիներին զսպելու և Հայաստանը զարգացնելու համար»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhandragoman/posts/3976977635757821

 



Նման նյութեր