Արման Աբովյանն իր էջում գրում է.
«Գրում, ջնջում եմ…
Գրում, ջնջում եմ և կրկին գրում և ջնջում եմ։
Չգիտեմ, թե ինչպե՞ս կարելի է արտահայտել այն ամենը, ինչը կրկին խառնեց մեզ բոլորիս…
Մեծամորի դիահերձարանում և Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերների նկուղում տոպրակների մեջ ոչ մրայն մեր լույս տղերքի աճյուններն են, այդ տոպրակներում մեր անցյալի հույսերն են և մեր հպարտությունն էր, այն ամենը ինչով և ումով ապրում էինք և հավատում էինք։
Ես գիտեմ միայն մի բան, մենք պետք է անենք ամեն ինչ, ամեն հնարավորը և անհնարինը, որ մեր տղերքի զոհվելը չիմաստազրկեն բոլոր նրանք, ովքեր իրենց անբարտավան հակահայկական, հակապետական, ապազգային քաղաքականությամբ բոլորիս գցեցին պլաստիկ տոպրակների սարսափելի իրողության մեջ։
Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների ապագան`մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ։
Կներեք, միգուցե կոպիտ է հնչում, բայց դա այն անհերքելի իրողությունն է, որի մեջ մենք բոլորս այսօր ապրում ենք:
ՀԳ
Չեմ ներելու…երբեք»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/522795502424997