Առողջապահության նախարարը «ներողություն է խնդրել» զոհված զինծառայողների ծնողներից՝ նրանց զավակների մարմինները 7 ամիս թաքցնելու, դիահերձարանի նկուղի հատակին, պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելու համար. Mediaport
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարը «ներողություն է խնդրել» զոհված զինծառայողների ծնողներից՝ նրանց զավակների մարմինները 7 ամիս թաքցնելու, դիահերձարանի նկուղի հատակին, պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելու համար. Mediaport

Առողջապահության նախարարը «ներողություն է խնդրել» զոհված զինծառայողների ծնողներից՝ նրանց զավակների մարմինները 7 ամիս թաքցնելու, դիահերձարանի նկուղի հատակին, պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելու համար:

«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Իդեպ, զոհված հերոսների մարմինները խոշտանգելու ու թաքցնելու համար ընդամենը ներողություն խնդրող այս կինը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 15-րդ համարն է:

Ավելին, մի քանի օր առաջ էլ նախագահ Արմեն Սարգսյանը նրան պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:

Հիմա հասկանալի է՝ ինչու է 5 ամիս առաջ առողջապահության նախարար նշանակված Ավանեսյանը նման «պատվի» ու պարգևի արժանացել Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի կողմից: Նա «Հայրենիքին ծառայություններ է մատուցել»՝ անարգելով զոհված հայ զինծառայողների մասունքները։

t.me/mediaport2020/5299