Կամ մնում եք մարդ, կամ դառնում դահիճի հանցակից. Էլինար Վարդանյան
Advertisement 1000 x 90

Կամ մնում եք մարդ, կամ դառնում դահիճի հանցակից. Էլինար Վարդանյան

Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Էլինար Վարդանյանը:

Նա,մասնավորապես, նշել է. «Այստեղ հարցը ոչ միայն պայմաններն են, այլ այն, որ մինչ այսօր հերոսների մասունքները ծնողներին չեն հանձնվել, որ մինչ այսօր նրանք հողին չեն հանձնվել։ Տոպրակներով պահվել են, թաքցվել։ Եվ մի փորձեք համոզել ձեր ցնդաբանություններում, թե փորձաքննված մասունքների արդյունքների մասին տեղեկատվությունը հասանելի է եղել ծնողներին։ Նրանք գիտեին, որ իրենց զավակի դին, մասունքը նկուղում է և չէ՞ին տանում հողին հանձնելու։

Ակնհայտ է, որ փորձ արվում ամբողջ մեղքը բարդել Առողջապահության նախարարության և նախարարի վրա։ Բայց նախարարն ընդամենը գերագույն գլխավոր ստախոսի գործիքն է։ Այս անմարդկային քայլի պատասխանատուն և մեղավորը իրեն վարչապետ համարողն է։ Նրա ցուցումով մասունքները ծնողներին չէին հանձնվում, անթաղ են պահվում, իսկ ինքն այդ ընթացքում մարզերում զինվորի գերեզմանին ծնկի գալու շոու էր բեմադրում։ Իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ, որտեղ հանգչում են դեռ կյանք չմտած երիտասարդները դահիճը իբր ծնկի էր իջնում, ֆոտոսեսիա անում նախընտրական քարոզարշավի համար, իսկ այդ ընթացքում զոհված երիտասարդների ընկերների մասունքները տոպրակներով մնում էին անմարդկային պայմաններում։

Բարոյականության բոլոր սահմաններն անցած այս անձը իրավունք չունի երևալ հանրության առջև։ Ընտրությունները պետք է անցկացվեն առանց այս դահիճի։ Նա չպետք է կարողանա նայել մարդկանց աչքերին։ Նրան պետք է մերժեն բոլորը՝ այդ թվում իր թիմակիցներն ու պետական պաշտոնյաները։ Ընտրությունները պետք է լինեն կոնսենսուս մինուս 1-ով։ Իսկ նարնք, ովքեր կմնան Փաշինյանի կողքին, նրա հետ հավասար կկիսեն մեղավորությունը՝ մեր անթաղ հերոսների ու նրանց ընտանքիների առջև։ Որոշումը ձերն է՝ կամ մնում եք մարդ, կամ դառնում դահիճի հանցակից։