
Ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք` տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվել Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված անձի խոշտանգման վերաբերյալ։
Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկված տղամարդն ամբողջությամբ մերկ է շրջում բաժանմունքում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ տղամարդը խոշտանգվել է Էդուարդ Աղաջանյանի քեռու` Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի հրահանգով։