Այս սրիկաների համար մահը պատիժ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Անհայրենիք, թափառական բոշաները, զավթելով իշխանությունը, մեր Հայրենիքը վեր են ածել մոտակա ապագայում մշուշոտ, անտեսանելի պետականության կորստի սպառնալիքով մի անհասկանալի կազմավորման, որտեղ պարզապես գոյություն չունեն արտաքին և ներքին անվտանգության երաշխիքներ, որտեղ խաթարված է Հայրենիքի սահմանների և հանրության անդորը, որտեղ այլևս պատիվ չունի Հայրենիքի պաշտպանը և հասարակական կարգ պահպանողը…
Այս սրիկաների համար մահը պատիժ չէ»,- գրել է նա: