Երևանում, Գյումրիում և Վանաձորում թոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով
Advertisement 1000 x 90

Երևանում, Գյումրիում և Վանաձորում թոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ «Հայփոստի» միջոցով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Լիազորագրի առկայության դեպքում ևս կենսաթոշակը կամ նպաստը կտրամադրվի կանխիկ եղանակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում, վճարող կազմակերպություն ընտրելու համար կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին մինչև հունիսի 21-ը՝ նշելով այն բանկի կամ «Հայփոստի» անունը, որտեղից ցանկանում են ստանալ գումարը»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Հայփոստն» ընտրելու դեպքում դիմումին պետք է կցել հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք: Դիմումը կարելի է ներկայացնել նաև «Հայփոստի» գրասենյակ: Իսկ վճարող կազմակերպություն չընտրելու դեպքում, 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս, վճարող կազմակերպությունը կընտրվի ծրագրի միջոցով՝ պատահականության սկզբունքով ընտրելով որևէ վճարային կազմակերպություն։



Նման նյութեր