«Տարիներ առաջ Կանի կենտրոնում սպանության՝ գնդակահարության ներկա եղա». Գայանե Ասլամազյանի գրառումը
Advertisement 1000 x 90

«Տարիներ առաջ Կանի կենտրոնում սպանության՝ գնդակահարության ներկա եղա». Գայանե Ասլամազյանի գրառումը

երասանուհի Գայանե Ասլամազյանը նոր գրառում է կատարել՝ պատմելով տարիներ առաջ տեղի ունեցած սպանության մասին, որին ականատես է եղել եւ խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։

«Տարիներ առաջ Կանի կենտրոնում սպանության՝ գնդակահարության ներկա եղա….. Գլխակորույս փախա այդ հրապարակից ու քանի որ քաղաքը անծանոթ էր, ուղղակի փախչում էի այն վայրից, որտեղ մեկ վայրկյանում մնացինք միայն ես և սպանվածի միաձայն ճչացող կինը»,- գրել է նա։

Դերսանուհին պատմել է, որ առանց մտածելու ուղղակի փախչում էր, երբ հանկարծ եկեղեցի է տեսել: «Մտա եկեղեցի և նոր կարողացա ինձ մի փոքր ապահով զգալ: Երբ մոմ վառեցի առաջին բանը, որ մտածեցի, որ Երևանում լինեի այսպիսի բան չէի տեսնի, որ իմ երկիրը ապահով է…Օտար ափերում միայն եկեղեցին այդ պահին տվեց ինձ ապահովության զգացողություն: Միակ ուրախությունս՝ թռիչքս Երևան մի քանի ժամից էր… Երբեք չեմ մոռանա այդ օրն ու այդ զգացողությունը…

Դուք իմ ապահով տունը թուրքի դուքյանի վերածեցիք….Հարուստ ու երկար կյանքը ձեր փրկությունը չի լինելու.. Պատասխան եք տալու ու միայն դուք չէ..Տիեզերքի օրենքով ձեր սերունդները 7 պորտ պատասխանատվություն են կրելու ձեր արարքների համար…»․- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



Նման նյութեր