
«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։
Այդ կապակցությամբ Կոմիտեի անունից փաստաբանական հարցում է ուղարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով ներկայացնել Տ.Դավուդյանի՝ ԻԻՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին փաստաթղթի պատճենը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erw2021/posts/322053756086598