Ռոզի Միքայելյանի էջից.
Տուշոնկայի շոուից խիստ հուզված իսկ հերոսի մարմինը տոպրակով հատակին թողած ու ամիսներով փտեցրածը արհամարհող ժողովուրդ ենք…
Դասալիք գերագույն գլխավոր հրամանատար նախընտրող ժողովուրդ ենք:
Ահաբեկչին, գերիին, պատերազմը տանուլ տվածին հերոսացնող, հերոսի ստերացումը «հպարտ» տանող ժողովուրդ ենք:
Կրթությունը անկիրթին վստահող, համալսարանը հյուրանոց սարքողին հանդուրժող ժողովուրդ ենք:
Կայծակը նկատող ու նկարող, բայց սեփական պետության ու պետականության կորցնելը չնկատող ժողովուրդ ենք:
Նախկինում ունեցածը այդպես էլ չգնահատող, ներկայի տառապանքը նախկինի վզին փաթաթող ժողովուրդ ենք:
Անվտանգությունը հաստ աղիքային դատարկ խոստումներով փոխարինող ժողովուրդ ենք:
Ու, որ ամենասարսափելին է, երկրի ղեկին թուրքի հարճին հանդուրժող ժողովուրդ ենք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/10223228145564011