«Լուրջ խնդիր է առաջացել, պետք է հասկանամ, թե ՔՊ ընտրող մարդկանց հետ ի՞նչ ընդհանուր բան ունեմ… Սա քաղաքական ընտրություն չէ, ոչ էլ պատկերացումների հարց է։ Սա շատ ավելի ծանր ու խորքային հարց է». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Լուրջ խնդիր է առաջացել, պետք է հասկանամ, թե ՔՊ ընտրող մարդկանց հետ ի՞նչ ընդհանուր բան ունեմ… Սա քաղաքական ընտրություն չէ, ոչ էլ պատկերացումների հարց է։ Սա շատ ավելի ծանր ու խորքային հարց է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից. «Ցանկացած ազգ տարբեր տիպի, տարբեր արժեհամակարգ, տարբեր շերտեր ներկայացնող, տարբեր մշակութաբանություն ունեցող մարդկանցից է բաղկացած։ Հայերն էլ են, բնականաբար, այդպիսին։

Սակայն առնվազն մի քանի կարեւոր բան պետք է լինի, ինչը նրանց բոլորին միավորում է, ինչի շուրջը նրանք համաձայնության են եկել։

Հիմի մի լուրջ խնդիր է առաջացել, պետք է հասկանամ, թե ՔՊ ընտրող մարդկանց հետ, կոնկրետ ես, առհասարակ, ի՞նչ ընդհանուր բան ունեմ, ու անկախ ընտրությունների արդյունքից, նույն տարածքում ինչպես եմ շարունակելու ապրել այդ մարդկանց հետ, ինչն է իրենց իմ հետ միավորում, որ մենք նույն հանրույթը ներկայացնող համարվենք։ Գուցե իրենք էլ նման խնդիր ունեն ինձ հետ։

Սա քաղաքական ընտրություն չէ, ոչ էլ պատկերացումների հարց է։ Սա շատ ավելի ծանր ու խորքային հարց է»։

 



Նման նյութեր