
2017թ. հունվարի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից:Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Ծառայության փոխանցմամբ` կենսաթոշակների վճարումը Երևանում կսկսվի առավոտյան, իսկ մարզերում օրվա 2-րդ կեսից և կշարունակվի հունվարի 9-ից։ Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 095 51 44 04 հեռախոսահամարով: