«…պատուհասների իշխանությունը կսկսի հավաքագրել նաև թուղթուգիր անողների, մոմ թափողների, բախտագուշակների, սուրճի բաժակ նայողների, նավս հանողների ու, ամենակարևորը՝ վախ բռնողների․․․». Սպարտակ Սեյրանյան
Advertisement 1000 x 90

«…պատուհասների իշխանությունը կսկսի հավաքագրել նաև թուղթուգիր անողների, մոմ թափողների, բախտագուշակների, սուրճի բաժակ նայողների, նավս հանողների ու, ամենակարևորը՝ վախ բռնողների․․․». Սպարտակ Սեյրանյան

Սպարտակ Սեյրանյանն իր էջում գրում է.

«Չգիտեմ որքանով են ճիշտ այն լուրերը, թե պատկան մարմինների կողմից մեր սահմանները պահող զինվորներին հրահանգվել է զենք չգործածել, իսկ թշնամու հնարավոր ներթափանցումները կանգնեցնել քարերով, բահերով ու ձեռնամարտի մեջ մտնելով, և դրա համար նաև հավաքագրում են ըմբշամարտիկների, կարատեիստների, բռնցքամարտիկների․․․

Եթե իրոք այդպես է, ապա երևի իրենց քարոզարշավի արդյունավետության համար պատուհասների իշխանությունը կսկսի հավաքագրել նաև թուղթուգիր անողների, մոմ թափողների, բախտագուշակների, սուրճի բաժակ նայողների, նավս հանողների ու, ամենակարևորը՝ վախ բռնողների․․․»:



Նման նյութեր