Եռաբլուրում տղերքի համար եւս 17 նոր փոս է փորվել…
Advertisement 1000 x 90

Եռաբլուրում տղերքի համար եւս 17 նոր փոս է փորվել…

Եռաբլուրում միշտ մարդաշատ է… Լինի առավոտ, թե երեկո տղերքն իրենց լռության մեջ մենակ չեն… Եռագույնների ծածանվող պահանջատեր աղմուկին միախառնվում են մայրերի լացի ձայնն ու մրմունջը: Կյանքում իրար չճանաչած տղերքն այսօր դարձել են լուռ դրկիցներ, իսկ նրանց հարազատներն` ակամայից բարեկամներ: Գրեթե ամեն օր են իրար տեսնում, հավաքվում են Եռաբլուրում, արդեն ինչպես հազար տարվա բարեկամներ, իրար մխիթարում, իրենց բաժին կռիվը տալիս անարդար կյանքի հանդեպ, ոչ միայն իրենց զավակի, այլեւ մյուս հերոսների շիրիմներին են ծաղիկներ խոնարհեցնում ու հիշատակը խնկարկում եւ հեռանում են` հենց հաջորդ օրը կամ մի քանի օրից կրկին վերադառնալով տղերքի մոտ… Բա էլ ո՞ւր գնան…

Մեր աչքից չվրիպեց այն, որ դեռ վերջին հանգրվանը չգտած տղերքի համար  նոր փոսեր են փորվել` շուրջ 17-ը… Պատերազմը Եռաբլուրում դեռ չի ավարտվել…

iravunk.com