Պատերազմից 8 ամիս անց, երբ դեռ անթաղ մեռելներ կան և որդիներ փնտրող ծնողներ, եթե միջոցառումներ պետք է լինեն, ապա միայն գաղափարական և ոչ թե խրախճանքի․ Գագիկ Գինոսյան. tert.am
Advertisement 1000 x 90

Պատերազմից 8 ամիս անց, երբ դեռ անթաղ մեռելներ կան և որդիներ փնտրող ծնողներ, եթե միջոցառումներ պետք է լինեն, ապա միայն գաղափարական և ոչ թե խրախճանքի․ Գագիկ Գինոսյան. tert.am

Շատ ավելի լավ կլիներ, որ ոչ թե խնջունքային միջոցառումներ լինեին, այլ գաղափարական միջոցառումներ, որ ազգին կօգներ ոտքի կանգներ, ոչ թե ազգի մի մասը խրախճանքի մեջ լիներ, մի մասը՝ իր սգի մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով Երևանում երեկ և այսօր կազմակերպված գինու օրերին։

«Երբ պատերազմից 7-8 ամիս անց դեռ անթաղ մեռելներ կան, որդիներ փնտրող ծնողներ կան, կարծում եմ, որ այս ժամանակահատվածում, եթե միջոցառումներ պետք է լինեն, ապա միայն գաղափարական և ոչ թե խրախճանքի վերածվող»,–ասաց նա։

Գագիկ Գինոսյանը նշեց, որ ամեն դեպքում իհարկե հաճելի չի նման իրադարձությունները, բայց կյանքը չի կարող կանգ առնել։ Նա նշեց, որ ինքը ներկա չի եղել միջոցառմանը և եթե անգամ հրավիրված լիներ էլ, չէր գնա։

«Կան տեսակետներ, որ արտերկրից վաղուց հյուրերն արդեն հրավիրված է եղել, ամեն դեպքում եթե երկրում մնացած ամեն ինչ տեղին, ճիշտ լիներ, խնդիրները լուծված լիներ, սահմանի իրավիճակն էլ այդպես չլիներ, միանշանակ կյանքը պետք է շարունակվեր և պետք է շարունակվի, որ ազգը ուժ ունենա հառնելու և զոհված տղերքի հիշատակին Հայաստանը պետք է վերածնել, ոչ թե հավերժորեն սգալ»,–ասաց նա։

Ամբողջությամբ՝ tert.am