WhatsApp մեսենջերի ներկայացուցիչներն ասել են, որ իրենք չեն սահմանափակելու օգտվողներին, ովքեր չեն ընդունել նոր կանոնները։
«Հաշվի առնելով վերջին քննարկումներն իշխանությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ, մենք ուզում ենք պարզաբանել, որ չենք սահմանափակելու գործառույթները WhatsApp-ի այն օգտվողների համար, ովքեր դեռ թարմացում չեն ընդունել: Փոխարենը, մենք կշարունակենք նրանց հիշեցնել թարմացման մասին և հնարավորություն կընձեռենք ընդունել այն, ներառյալ, եթե նրանք որոշեն օգտագործել լրացուցիչ գործառույթները, ինչպիսիք են հաղորդակցությունը բիզնեսի հետ, որոնք աջակցվում են Facebook-ի կողմից: Հուսով ենք, որ այս մոտեցումը ևս մեկ անգամ կհաստատի այն ընտրությունը, որն ունեն բոլոր օգտվողները՝ անկախ նրանից՝ նրանք ցանկանո՞ւմ են համագործակցել բիզնեսի հետ, թե՞ ոչ»,- ասել է WhatsApp-ի խոսնակը:
Նոր կանոններից անհետացել է օգտվողների համար կապի սահմանափակման մասին դրույթը։ Միևնույն ժամանակ, կանոններն ընդհանրապես չեն փոխվել՝ համեմատած այն կանոնների հետ, որոնք առաջարկել էին ընդունել օգտվողները մինչև մայիսի 15-ը:
WhatsApp-ը կարող է շարունակել Facebook-ի հետ կիսել սարքի տեղեկատվությունը՝ IP հասցեն և «Տեղեկատվություն» բաժնի այլ տեղեկություններ:
Սիրարփի Աղաբաբյան