Ընկերությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում շտկելու է իրավիճակը:
Samsung Galaxy S21- ի օգտվողները բողոքել են տեսախցիկի վատ աշխատանքից, հատկապես մեծացնելու տարբեր ռեժիմների և մակարդակների միջև անցնելիս:
Խնդրի մասին խոսում են համացանցում մայիսից։
Այժմ, Samsung-ի աջակցության ֆորումներում, ընկերության ինժեներներից մեկը խոսել է խնդրի մասին. «Մենք հաստատում ենք, որ հետաձգումը տեղի է ունենում, երբ չկա որոշակի հիշողություն կամ հաշվիչ ռեսուրսներ որոշակի գործողության համար, ներառյալ՝ դիմանկարային ռեժիմը»:
Նա նաև հաստատել է, որ Samsung-ն աշխատում է շտկման վրա և ակնկալում է, որ այն կթողարկվի հունիսյան համակարգը թարմացնելու միջոցով:
Հիշեցնենք, որ Samsung-ը 2021 թվականի սկզբին էր ներկայացրել նոր Galaxy S21, S21 + և S21 Ultra սմարթֆոնները:
Սիրարփի Աղաբաբյան