Ռոմանտիկ մարդասպան տեսե՞լ էիք. ու՞մ ես դիմում, որդեկորույս մայրերի՞ն, , գաղթական դարձածների՞ն, հաշմանդամ երիտասարդների՞ն, ի՞նչ ապագայից ես խոսում
Advertisement 1000 x 90

Ռոմանտիկ մարդասպան տեսե՞լ էիք. ու՞մ ես դիմում, որդեկորույս մայրերի՞ն, , գաղթական դարձածների՞ն, հաշմանդամ երիտասարդների՞ն, ի՞նչ ապագայից ես խոսում

Տիգրան Ղազարյանն իր թջում գրում է.

«Ռոմանտիկ մարդասպան տեսե՞լ էիք …

Չստացված անցյալդ կապեցիր մի ողջ հասարակության գլխին։ Անցյալիդ ֆոբիաների, ձախողումների, անկարգություններիդ համար ստացած ապտակների դիմաց ստիպեցիր վճարել ամբողջ երկրին։

Ու՞մ ես դիմում։ Որդեկորույս մայրերի՞ն, տնազուրկ, գաղթական դարձածների՞ն, հաշմանդամ երիտասարդների՞ն։ Ի՞նչ ապագայից ես խոսում։ Սարսափում եմ հայրենիք, սրբություն, անցյալ ու ներկա չունեցող էակի խոստացած ապագայից։

Դրա էջում փրփրակալած, ինֆարկտից հինգ րոպե պակաս “ծյոծյաներ ու ձյաձյաներ”, էդ ու՞մ եք հաղթելու։ Հերիք է։ Ձեր ամեն “հաղդելուց” ու “գյոռբագոռից” հետո ավելի ենք գահավիժում։ Ինչների՞դ վրա եք հպարտ։ Էդ կարգի հպա՞րտ եք “սկոտչով” կապկպված տղերքին նայելուց։

Ոչ մեկիդ չեմ մոռանալու։ Ոչ մեկիդ չեմ ներելու, որ ազգս վերածեցիք գլխահակ ժողովրդի։ Վախկոտ գելխեղդներ, չէ, բորենիներ։

Կից նյութն այստեղ՝ Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը. ուղերձ»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100003695833438/posts/2292837380849434/?d=n

 



Նման նյութեր