ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առանց արձակուրդ գնալու մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։
Այսօր պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզչությունը եւ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին՝ մեկնելով Արմավիրի մարզ։ Այլ խոսքով՝ նա թույլ է տալիս վարչական ռեսուրսի օգտագործում՝ աշխատանքային ժամին մասնակցելով քարոզարշավի։
«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է ՀՀ կառավարության կայքէջը, որտեղ Ն. Փաշինյանի արձակուրդում գտնվելու մասին որեւէ որոշում չկար տեղադրված։ Փոխարենը՝ պարզեցինք, որ նա որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար այսօր որոշում է ստորագրել։
Նկատենք, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով հստակ նշվում է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային