Կապանում «Հայփոստ» ՓԲԸ–ի շենքի վրա փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծադիր քարոզչական պաստառներ․ Ընտրությունների վերահսկման կոմիտե (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կապանում «Հայփոստ» ՓԲԸ–ի շենքի վրա փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծադիր քարոզչական պաստառներ․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է ևս մեկ խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:

Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ հանրային ծառայութլյուններ մատուցող «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծադիր քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։

 

 



Նման նյութեր