Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ևս մեկ հայ զինծառայողի են բռնել։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:
«Ձերբակալվել է դիվերսիոն խմբի անդամ, զինծառայող Արթուր Քարթանյանը։ Խմբավորման մյուս անդամները նահանջել են», – ասված է հաղորդագրության մեջ։