Գլխավոր անհաջողակը իր ապաշնորհության և ներքին սրիկայության վրեժն է լուծում հայ ազգից. Վահե Թորոսյան
Advertisement 1000 x 90

Գլխավոր անհաջողակը իր ապաշնորհության և ներքին սրիկայության վրեժն է լուծում հայ ազգից. Վահե Թորոսյան

Վահե Թորոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Թեև նախընտրական գունագեղ պաստառներին և լիահույս ժպիտներին և բուկլետային տրամադրություններին՝ ես սթափ հոռետեսությամբ եմ լցված այս ընտրությունների վերջնարդյունքների նկատմամբ։

Մղձավանջային այս երեք տարիների գեներացված ատելությունը հետընտրական պրոցեսներում հասնելու է իր կուլմինացիոն պիկին և Աստված մի արասցե, եթե լինի այն ինչից ամենից շատն եմ սարսափում՝ ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ։

Ամբոխացած, գերլարված և խաբված զանգվածները Մարտի մեկի մոդեռատորի կոչով վերստին դուրս կգան իրենց սանձարձակ ազատությունն իրացնելու և այսպես կոչված ‘քաղաքացիական վրեժը’ լուծելու։ Բայց այդ վրեժը թերևս վրեժ է իրենց ‘աներևույթ թշնամուց’ իրենց տգիտության, թերհասության, չկայացվածության համար։

Ահա թե ինչ է տենչում այդ խեղճ ու կրակ անհաջողակների հավաքական մարմանցումը՝ գլխավոր ԱՆՀԱՋՈՂԱԿԸ, որը իր ապաշնորհության և ներքին սրիկայության վրեժն է լուծում ՀԱՅ ազգից։ Նա քաջ գիտակցում է, որ ընտրություններում պարտությունը հավասարազոր է մահախոսության՝ հետևաբար աներկբա է, որ գնալու է զինված առճակատման։

Այս չարիքը պետք էր իր բնում խեղդվեր, սկսած այն ժամանակից, երբ գիտեին, որ սա գենետիկ հակահայ է, արյունարբու հակառակորդը հայության հավաքականության։ Ցավ եմ ապրում, որ հասնում ենք այս կուլմինացիոն հանգրվանին։

Աստված մեզ բոլորիս պահապան»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.sargsyan.79/posts/5895961300444618

 



Նման նյութեր